spot_imgspot_img

Համապատասխանության ապահովման թեմայով աշխատաժողով Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում

ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի խթանման ծրագրի (TFP) թիմի, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի (ICC Armenia) և Argos Advisory կազմակերպության հետ, Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում համապատասխանության ապահովման թեմայով կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով (նոյեմբերի 30 – դեկտեմբերի 1)։

  • Հայաստանի բանկային ոլորտի ավելի քան 60 մասնագետներ մասնակցեցին աշխատաժողովին, որի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ խորհրդատուների հետ:
  • Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ՎԶԵԲ-ի փոխտնօրեն Աննա Խաչատրյանը և Միջազգային առևտրային պալատի բանկային հանձնաժողովի նախագահ Ինեսսա Ամիրբեկյանը:
  • ՎԶԵԲ-ի խորհրդատուների կողմից կազմակերպված աշխատաժողովը համակողմանիորեն անդրադարձավ համապատասխանության ապահովման տարբեր ասպեկտներին։ Մասնավորապես, ուսումնասիրվեցին միջազգային պատժամիջոցների ռիսկը, կարգավորման շրջանակները, թղթակցային բանկային ծառայությունը, ֆինանսական հանցագործությունների համապատասխանությունը և առևտրային գործարքներով փողերի լվացումը, որոնք ներկայացվեցին իրական դեպքերի ուսումնասիրությունների միջոցով:

Աշխատաժողովի շրջանակում ՎԶԵԲ-ից Ադամ Լյուիսը ներկայացրեց ՎԶԵԲ-ի համապատասխանության մոտեցումը, որին հաջորդեցին Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) ծրագրի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության հիմնական մոտեցումների և Վրաստանի ազգային բանկի կողմից կարգավորման ոլորտում Վրաստանի փորձի ներկայացումները:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...