spot_imgspot_imgspot_img

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև

ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:

Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:

Հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...