spot_imgspot_imgspot_imgspot_img

Central Payments Ֆինթեք վճարային համակարգը հայտարարել է նոր՝ PayCP հարթակի գործարկման մասին

Central Payments-ը (ԱՄՆ) Ֆինթեք վճարային համակարգը հայտարարել է իր նոր՝ PayCP հարթակի գործարկման մասին:

PayCP-ը թույլ է տալիս ընկերություններին, որպեսզի իրենց հաճախորդներին առաջարկեն վճարման տարբեր եղանակներ: Ծառայությունը հնարավորություն կտա գործընկերներին նախաձեռնել և հետևել վճարումներին, ինչպես նաև դիտել վիճակագրական և վերլուծական տվյալները:

Central Payments-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ նոր հարթակի օգտագործման որոշ դեպքեր ներառում են ընկերություններ, որոնք ցանկանում են իրենց հաճախորդներին զեղչեր, հավատարմության միավորներ, բոնուսներ կամ պարգևներ ուղարկելու ավելի արագ թվային միջոց: Ընկերության նպատակն է օգնել իր գործընկերներին թվայնացնել իրենց գործընթացները անվտանգ և ծախսարդյունավետ եղանակով:

PayCP-ի սկզբնական փուլը ներառում է վճարման լրացուցիչ տարբերակներ, ինչպիսիք են վիրտուալ Discover կանխավճարային քարտը, ֆիզիկական կանխավճարային քարտը, Mastercard Send-ի միջոցով իրական ժամանակում ուղարկելու հնարավորություններով դեբետային քարտ և վճարային պրոցեսորների միջոցով բանկային փոխանցումներ:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...