Չինական China UnionPay վճարային համակարգը հայտարարեց, որ բջջայինով վճարում կատարելու իր Cloud Quick Pass հավելվածն օգտատերերի ակտիվություն է հավաքում և արդեն հասել է 150-ի: Նշեցին նաև, որ հավելվածը գործարկվել է ընդամենը 2017 դեկտեմբերին:
Cloud Quick Pass-ի օգտատերերը կարող են վճարումներն իրականացնել, ղեկավարել իրենց վճարային միջոցները և օգտվել վճարային գործիքներից:
Համակարգում գործում է 21 բանկերով և 80 քարտային տեսակներով վճարում կատարելու հնարավորություն: China UnionPay-ի ներկայացուցիչները պատմեցին, որ նրանք անընդմեջ փորձում են զարգացնել իրենց հավելվածն օգտագործելու հաճախականությունը հանրային տրանսպորտում, առևտրի կենտրոններում և բժշկական հաստատություններում:
Ներկայումս Չինաստանի 18 քաղաքների բնակիչները կարող են իրենց տրանսպորտային տեղաշաժման համար վճարել QR կոդով՝ ընդամենը հավելվածում ընտրելով տրանսպորտային վճարում բաժինը:
Հնարավոր է նաև, որ ազգային վճարման համակարգը լրացուցիչ ծառայություններ մատուցելու համար սկսի համագործակցել կոմերցիոն բանկերի հետ:
Հիշեցնենք, որ Չինաստանում UnionPay-ը ակտիվ մրցակցության մեջ է
Alipay и Wechat Pay-ի հետ:





