Չինական որոնողական հսկան`Baidu-ն սկսել է մշակել ChatGPT-ի անալոգը, որն արհեստական բանականության վրա հիմնված բազմաբնույթ չաթ բոտ է: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Baidu-ն պատրաստվում է թողարկել արհեստական բանականության վրա հիմնված չաթ բոտ, որը նման է հանրաճանաչ OpenAI ChatGPT-ին: Համակարգի հիմքը կդառնա Ernie մեքենայական ուսուցման մոդելը։ Ի դեպ, Baidu-ի բաժնետոմսերն աճել են 5,8%-ով:
Ըստ Bloomberg-ի՝ ընկերությունը մտադիր է նոր հավելվածը գործարկել արդեն 2023 թվականի մարտին, իսկ անունը դեռևս պարզ չէ։ Ընկերությունն ակնկալում է այն ներառել իր հիմնական որոնման ծառայություններում: Գործիքը կաշխատի ChatGPT-ի նման: Օգտատերերը կկարողանան իրենց հարցերի պատասխանները ստանալ երկխոսության ռեժիմում։
ChatGPT-ը դարձել է ամենաքննարկվող AI նախագիծը 2022-ի վերջին և 2023-ի սկզբին: Այն բազմաֆունկցիոնալ է և հասանելի օգտատերերի լայն շրջանակի համար:
ChatGPT չաթբոտը աշխատում է երկխոսության ձևաչափով: Վեբ էջի ինտերֆեյսը բաղկացած է միայն հարցում մուտքագրելու դաշտից և պատուհանից, որտեղ կցուցադրվի նեյրոնային ցանցի պատասխանը: Հարցումները կարող են մուտքագրվել տարբեր լեզուներով:





