spot_imgspot_imgspot_img

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը

Ինժեներական քաղաքում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարի բացման միջոցառումը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Cisco Networking Academy-ի և «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ։ Այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և միտված է երիտասարդների թվային և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը՝ միջազգային կրթական հնարավորություններն ավելի լայն շրջանակի հասանելի դարձնելու նպատակով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա կարևորել է Cisco-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված նախաձեռնություններն ամբողջ ծավալով առաջ են ընթանում և նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Hardware Engineering (Cisco Systems) տնօրեն Արսեն Մանուկյանը, որը վերահաստատել է Cisco-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նման նախաձեռնություններին՝ կարևորելով դրանց դերը թվային հմտությունների զարգացման, երիտասարդների կրթության և միջազգային կրթական հնարավորությունների հասանելիության ընդլայնման գործում։

Բացման միջոցառման շրջանակում անցկացվել են թեմատիկ վարպետության դասեր, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիական միտումներին, մասնագիտական զարգացման հնարավորություններին և արհեստական բանականության դարաշրջանում պահանջված հմտություններին։

Միջոցառման ավարտին ներկայացվել են ծրագրի հաջորդ փուլերը և երեքշաբաթյա կրթական ճամբարի կազմակերպչական մանրամասները։

«Cisco Networking Academy Camp Armenia 2026»-ի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հետևյալ դասընթացներին՝

  • Թվային գրագիտություն (Digital Awareness)
  • Կիբեռանվտանգության ներածություն (Introduction to Cybersecurity)
  • Հետաքննության արվեստ (The Art of Investigation)
  • Ժամանակակից արհեստական բանականության ներածություն (Introduction to Modern AI)
  • Մրցունակ ինքնակենսագրականի կազմում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ (Update Your Resume with AI)

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...