spot_imgspot_img

Անցում ամպային լուծումների

ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի  ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին:

Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։

Նախագծով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սահմանված ժամկետներում պետք է՝

  • իրականացնի վերլուծություն և ներկայացնի օրենսդրական նախաձեռնությունների կամ փոփոխությունների միասնական փաթեթ,
  • մշակի «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման համապարփակ ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց,
  • մշակի ամպային տիրույթում տեղակայվող կայքերի և տեղեկատվական համակարգերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...