spot_imgspot_img

Coinbase-ը ներկայացրել է Smart Wallet լուծումը

Coinbase կրիպտո փոխանակումը ներկայացրել է նոր ծառայություն, որը կոչվում է Smart Wallet: Այն թույլ է տալիս հնարավորինս պարզ և արագ ստեղծել կրիպտո դրամապանակ:

«Coinbase Smart Wallets-ն օգտատերերին հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ստեղծել անվճար, անվտանգ ոչ պահառության դրամապանակ: Դրանք պարզեցնում են գրանցումը, նվազեցնում են ստորագրված գործարքների քանակը և ապահովում են ձեր փոխանակման հաշվի ակտիվների հասանելիությունը»,- ասել է ընկերության պրոդուկտի կառավարման տնօրեն Սիդհարթ Կոելյո-Պրաբհուն:

Հայտարարության համաձայն՝ Smart Wallets-ը կաշխատի հետևյալ ցանցերում՝ Base, Ethereum, Optimism, Arbitrum, Polygon, Avalanche, BNB և Zora։ Բորսան խոստացել է նաև ապագայում ընդլայնել այս ցանկը։

Դրամապանակ ստեղծելիս կարող եք օգտագործել Face ID-ն, Google Chrome-ի պրոֆիլը, մատնահետքը կամ Yubikey հաշիվը՝ որպես նույնացուցիչ:

Բորսան նշել է, որ նոր լուծումն արդեն հասանելի է WAGMI, Web3Modal, Privy, Dynamic և Rainbowkit ագրեգատորներում։ Մշակողները խրախուսվում են թարմացնել Coinbase Wallet SDK փաթեթը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...