spot_imgspot_imgspot_imgspot_img

Coinbase-ը ներկայացրել է սթեյբլքոիններով վճարումների նոր ծառայություն

Coinbase-ը թողարկել է նոր վճարային համակարգ, որը նպատակ ունի պարզեցնել USDC սթեյբլքոիններով փոխանցումներն առցանց վաճառողների համար ողջ աշխարհում։

Համակարգն արդեն գործարկվել է Shopify-ում և ապահովում է արագ վճարումներ այնպիսի թվային դրամապանակների միջոցով, ինչպիսիք են՝ Coinbase Wallet-ը, MetaMask-ը, Phantom-ը և նման հարյուրավոր այլ դրամապանակներ։

Համակարգը ներառում է API շերտ՝ վաճառողներին և վճարային ծառայություններ մատուցողներին տրամադրելով գործիքներ՝ վճարումների, վերադարձների, բաժանորդագրությունների և այլ գործընթացների կառավարման համար։ Բացի այդ, այս նոր լուծման բաց կոդով խելացի պայմանագրերը ապահովում են անվտանգ և մասշտաբայնացվող վճարումներ բլոկչեյնում։

Սթեյբլքոինները վերջին ամիսներին մեծ տարածում են գտել․ Citi-ն կանխատեսում է, որ դրանց ընդհանուր ծավալը կարող է հասնել 3.7 տրիլիոն դոլարի մինչև 2030թ.-ը։

Այս շաբաթ ԱՄՆ սենատը ընթացք է տվել սթեյբլքոինների մասին նոր օրինագծին, իսկ Visa-ն հայտնել է, որ ֆինանսական հաստատությունները պետք է պատրաստվեն սթեյբլքոինների ինտեգրմանը։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...