spot_imgspot_imgspot_imgspot_img

Coinbase-ը կմիանա S&P 500-ին

Coinbase-ն առաջին կրիպտոարժույթների ընկերությունն է, որը կներառվի S&P 500-ի ցուցակում՝ փոխարինելով Discover Financial Services-ին, որը կգնի է Capital One ընկերությունը։

Այս նորության արդյունքում Coinbase-ի բաժնետոմսերի արժեքը նախնական վաճառքի ընթացքում աճել է 10%-ով։

Այս ընդգրկումը, ամենայն հավանականությամբ, կմեծացնի ընկերության բաժնետոմսերի պահանջարկը՝ S&P 500-ին հետևող ֆինանսավորման կազմակերպությունների համար, որոնք թարմացնում են իրենց պորտֆելները։ Չնայած վերջին շրջանում ֆինանսական ոլորտի անկայունությանը և երրորդ եռամսյակի փոքր եկամուտներին, ընկերությունը կարող է օգտվել Թրամփի վարչակազմի՝ կրիպտոարժույթների նկատմամբ վարած բարենպաստ քաղաքականությունից։

Անցյալ շաբաթ Coinbase-ը նաև ձեռք է բերել Deribit կրիպտոակտիվների առք ու վաճառքի հարթակը՝ 2.9 միլիարդ դոլարով, ինչը վկայում է ոլորտում նրա շարունակական ընդլայնման մասին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...