spot_imgspot_imgspot_img

Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը

Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։

Հունիսի 18-19-ը Թբիլիսիում անցկացված աշխատաժողովը համախմբել էր ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ գենդերազգայուն և կայուն ֆինանսավորման ոլորտում փորձի փոխանակման և արդյունավետ գործիքների քննարկման նպատակով։

Աշխատաժողովի շրջանակում Լիանա Վարդումյանը հանդես է եկել «Gender-Smart Finance in Action: How Converse Bank Empowers Women Entrepreneurs and Advances Sustainable Development» թեմայով զեկույցով: Նա, մասնավորապես, անդրադարձել է Բանկի կայուն զարգացման ռազմավարությանը, կանանց առաջնորդած բիզնեսների ֆինանսավորմանը միտված նախաձեռնություններին, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքներին և Women in Business (WIB) ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացին։

Կոնվերս Բանկը Women’s Empowerment Principles նախաձեռնությանը միացել է 2022 թվականին՝ շարունակելով կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ինչպես սեփական նախաձեռնություններով, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...