spot_imgspot_imgspot_imgspot_img

Converse Connection. ֆինանսավորում՝ բիզնեսի POS-երի շրջանառության հիման վրա

Կոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։

«Converse Connection-ը՝ Կոնվերս Բանկի հերթական նոր, հետաքրքիր առաջարկն է բիզնեսին: Դրա շրջանակում մենք առաջարկում ենք արագ վարկավորում՝ մրցունակ տոկոսադրույքով, առանց բիզնես վերլուծության պահանջի: Վարկային հայտի ուսումնասիրության համար վճար և վարկի վաղաժամկետ մարման վճար սահմանված չէ։ Եվս մեկ կարևոր առավելություն ֆինանսավորման լայն ծածկույթն է՝ շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, կապիտալ ներդրումներ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորում և կրեդիտորական պարտքերի մարում»,- ասել են Կոնվերս Բանկում:

Նոր առաջարկի շրջանակում Բանկն իր բիզնես հաճախորդներին է առաջարկում 500 հզ- 25 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ֆինանսավորում։ Ֆինանսավորման չափը որոշվում է POS հաշիվներով իրականացված ամսական միջին շրջանառության հիման վրա։

Կարող է հաշվի առնվել նաև այլ բանկերի POS-երով ընդունված վճարումները՝ պայմանով, որ տվյալ շրջանառությունը համագործակցության շրջանակում տեղափոխվի Կոնվերս Բանկ։

Ֆինանսավորումը տրամադրվում է վարկի կամ օվերդրաֆտի ձևով՝ 6–36 ամիս ժամկետով:

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...