spot_imgspot_imgspot_img

SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում

2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու արտադրողների կարիքները՝ ընկերությունը մշակել է սեփական տեխնոլոգիական լուծումները և ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր պահանջված են շուկայում։

Ընկերության առանձնահատուկ լուծումներից է «երկուսը մեկում» մոդելը, որի շնորհիվ հնարավոր է դառնում լավաշի և հացաբուլկեղենի համաժամանակյա արտադրությունը։

Այս պահին ընկերության մասնագետներն աշխատում են արտադրության արդյունավետության բարձրացմանը միտված նոր նախագծերի իրականացման շուրջ։

Ընկերության զարգացման ծրագրերն իրականացնելու և արտադրական հնարավորություններն ընդլայնելու ճանապարհին կարևոր դեր է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսի զարգացման նպատակով SAV group-ն օգտվել է վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի Converse SME և Converse Leasing ֆինանսավորումներից։

Converse SME-ի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչև 250 մլն ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 180 ամիս մարման ժամկետով։

Converse Leasing-ի շրջանակում ֆինանսավորման չափը մինչև 1 մլրդ ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչև 84 ամիս։

SAV group-ում վստահ են՝ զարգացման հաջորդ փուլերում ևս Կոնվերս Բանկը շարունակելու է հանդես գալ որպես վստահելի գործընկեր՝ աջակցելով ընկերության աճի և զարգացման ծրագրերին։

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...