spot_imgspot_imgspot_imgspot_img

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։

Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե և մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլև հաճախորդների և գործընկերների հետ վստահության վրա կառուցված հարաբերությունները։

«Յուրաքանչյուր հարաբերության, այդ թվում՝ գործարար հարաբերությունների մեջ, ամենագլխավորը վստահությունն է։ Մենք հաճախորդներին չենք դիտարկում պարզապես որպես հաճախորդների, այլ վերաբերվում ենք նրանց որպես գործընկերների»,– նշում է Ալեքսանդր Բասենցյանը։

Ընկերության զարգացման ճանապարհին կարևոր դեր ունեն նաև ֆինանսական կայուն գործընկերները։ ALTECH GROUP-ի զարգացման այս փուլում նրա գործընկերը դարձավ Կոնվերս Բանկը՝ Converse Trusted ֆինանսավորմամբ:

«Յուրաքանչյուր գործունեության ընթացքում գալիս է մի պահ, երբ միայն սեփական ուժերով հնարավոր չէ առաջ շարժվել։ Անհրաժեշտ են ֆինանսական կայուն գործընկերներ, որոնք ճիշտ ժամանակին կարողանում են ճիշտ գործիքներ առաջարկել, որպեսզի զարգացումը չդանդաղի կամ չկասեցվի։ Այս ամենը հնարավոր դարձավ Կոնվերս Բանկի հետ գործակցությամբ:»,– ասում են ALTECH GROUP-ում։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...