spot_imgspot_img

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը

Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։

Converse Markets-ը օգտագործման տեսանկյունից պարզ է, և անհրաժեշտ գործարքը կատարելու համար բավարար են մի քանի հպում և հաշված վայրկյաններ:

«Converse Markets-ը նախագծվել և ստեղծվել է որպես հարմարավետ միջավայր, որտեղ, առանց Բանկ այցելելու, հնարավոր է կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով նոր գործառույթներ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Մանրամասները՝ (010) 511 247, 511 206

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...