spot_imgspot_img

Crédit Agricole-ը գործարկել է բիզնեսի համար օգտակար գործիք

Crédit Agricole-ը ներկայացրել է բիզնեսի և IT հաճախորդների համար համալիր ծառայությունների համար ստեղծված նոր նախագիծ՝ վստահության կոդ (Code of trust):

Գործիքը մշակվել է բանկի ռազմավարությանը համապատասխան և արտացոլում է զարգացման տեսլականը շուկայի թիրախային հատվածներից մեկում՝ IT ոլորտում, հաայտնում է ֆինանսական հաստատության մամուլի ծառայությունը։

Code of trust-ը IT հաճախորդների համար համապարփակ լուծում է, որը բավարարում է ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այնպես էլ ծրագրավորողների, հաշվապահների և բիզնեսի սեփականատերերի ​​կարիքները:

«Ինչու՞ (Code of trust) նախագիծը. Այստեղ մենք միավորել ենք երկու բաղադրիչ՝ code – IT ոլորտի հիմնական գործիքը, հիմքը, որի վրա ստեղծվում է ցանկացած IT պրոդուկտ, և վստահությունը՝ ցանկացած բանկային հարաբերությունների հիմքը՝ առանցքային արժեք հաճախորդի համար: Որպես անբասիր համբավ ունեցող ամենահուսալի բանկերից մեկը՝ մենք շատ լավ հասկանում ենք վստահության կոդը»,- ասել է Crédit Agricole-ի խորհրդի նախագահ Կառլոս դե Կորդոն։

Ֆրանսիայում բանկը մեծ ներդրումներ է կատարում նորարարությունների և ստարտափների զարգացման համար, մասնավորապես, ունի իր Le Village CA-ի աքսելերատորը։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...