spot_imgspot_img

CommEX կրիպտո փոխանակումը դադարեցնում է գործունեությունը

CommEX կրիպտո փոխնակումը հայտարարել է, որ աստիճանաբար կդադարեցնի իր գործունեությունը մինչև մայիսի 10-ը:

Մարտի 25-ից հարթակը սկսում է աստիճանաբար ավարտել գործունեությունը. առաջին հերթին CommEX-ը կփակի նոր օգտատերերի գրանցումը, կդադարեցնի ակտիվների փոխանցումը Binance-ից, ավանդների ընդունումը  ֆիաթով և կրիպտոարժույթներով: Ապրիլի 2-ին CommEX-ը կդադարեցնի նոր գովազդների հրապարակումը P2P շուկայում: Այնուհետև ապրիլի 5-ից հարթակն ավտոմատ կերպով կփակի բոլոր P2P պատվերներն ու գովազդները։

Եվս երկու շաբաթ անց՝ ապրիլի 18-ին, բորսան ավտոմատ կերպով կփակի բոլոր առևտրային զույգերը պարզ և դասական ֆյուչերսներով: Commax-ը պաշտոնապես կդադարեցնի աշխատանքը մայիսի 10-ից:

Բորսան զգուշացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ից հետո ակտիվներ պահպանող օգտատերերի հաշիվները ենթակա կլինեն ակտիվների կառավարման վճարի` ակտիվների 1%-ի չափով:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...