spot_imgspot_imgspot_img

Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

Կենտրոնական բանկը ներկայացնում է ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ՝

  1. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները և պահանջները» կանոնակարգ 7/07-ը»,
  2. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները:
  • Հավելված 1
  • ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները (Հետևել փոփոխություններին)

ՀՀ կենտրոնական բանկը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 26-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։

Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...