Եվրոպայում ձերբակալել են ինը անձանց, որոնք կապված են ավելի քան 600 միլիոն եվրո յուրացրած խոշոր կրիպտո խարդախության հետ։ Խումբը ենթադրաբար ստեղծել է ներդրումային կեղծ օնլայն հարթակներ՝ իրական կայքերի նմանությամբ և գրավել է զոհերին՝ բարձր եկամուտների մասին կեղծ խոստումներով։
Զոհերին ներգրավվել են սոցիալական ցանցերի գովազդներով, հեռախոսազանգերով, կեղծ հոդվածներով և հայտնի անձանց անունից արված կեղծ գովազդներով։ Ներդրողները գումարներ են փոխանցել կեղծ հարթակներին, սակայն հետո չեն կարողացել դրանք հետ ստանալ, իսկ հանցագործներն իրականացրել են գումարների լվացում բլոկչեյնային ցանցերի միջոցով։
Հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջազգային գործողությունը համակարգել է Eurojust-ը՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, Գերմանիայի և Իսպանիայի պաշտոնյաների հետ համագործակցությամբ։ Հոկտեմբերի վերջին իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Կիպրոսում, Իսպանիայում և Գերմանիայում, իսկ իրավապահները բռնագրավել են ավելի քան 1,2 միլիոն եվրոյի բանկային միջոցներ, կրիպտո և կանխիկ գումարներ։





