spot_imgspot_img

ԱՄԷ-ն կրիպտոարժույթի տիրապետման մակարդակով առաջին տեղն է զբաղեցնում և առաջ է անցել ԱՄՆ-ից

Ըստ Triple-A-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչության ավելի քան մեկ երրորդն այժմ կրիպտոարժույթներ ունի: Այս մասնաբաժինը ԱՄԷ-ին դարձնում է թվային ակտիվների զանգվածային ընդունման համաշխարհային առաջատար՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։

Այդուամենայնիվ, ԱՄԷ-ում կրիպտոարժույթով վճարումների հնարավոր արգելքի մասին լուրերը կարող են սրել իրավիճակը: Երկրի կենտրոնական բանկը դիտարկում է երկրի թվայնացմանն աջակցելու նախագծերը, որոնք, իրավաբան Իրինա Խևերի կարծիքով, կարող են հանգեցնել կրիպտոարժույթով վճարումների արգելքի։

Վիետնամը կարող է ուժեղ մրցակից դառնալ ԱՄԷ-ին. հարցման համաձայն՝ կրիպտոարժույթով հետաքրքրված է կոմունիստական ​​պետության բնակչության 21,2%-ը կամ ավելի քան 21 մլն մարդ։ Սա տպավորիչ ցուցանիշ է նման փոքր երկրի համար։

Իրանում և Ֆիլիպիններում ներդրման ցուցանիշները համապատասխանաբար կազմում է 13,5% և 13,4%: Բրազիլիան, չնայած ոլորտը զարգացնելու ջանքերին, ցույց է տալիս կրիպտոարժույթի միայն 12% ներթափանցում:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...