spot_imgspot_imgspot_img

Կրիպտոակտիվների վաճառքը կիրականացվի անկանխիկ եղանակով

Այսօր Կառավարությունը հավանության է արժանացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորումը կոչված է ապահովելու կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումը՝ միջազգային իրավական պահանջներին համահունչ և գործնականում առկա խնդիրների հաշվառմամբ ձևավորելով անհրաժեշտ նյութական հիմքեր և դատավարական գործիքակազմ։

Օրինագծերով կարգավորվել են կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն:

Մինչդեռ, ըստ փոխնախարարի, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց առկա է մի կարևոր բաղադրիչ, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար. «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես, առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»:

Արփինե Սարգսյանը նշել է, որ կա ավելի քան 100 տելեգրամյան ալիք, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Փոխնախարարը նշել է՝ 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա.

«Ճիշտը կլիներ այն, որ այս փաթեթի մեջ առաջին հիմնական օրենքը լիներ կրիպտոարժույթների մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում և ինչպես է օգտագործվում և վերլուծություն լիներ՝ մարդիկ գործարքների ո՞ր մասն են, ո՞ր կրիպտոարժույթով են վճարում, և մեզ համար այդքան էլ տեսանելի չէ»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում, քանի որ ոլորտը կարգավորված չէ:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հարցը պետք է լուծել. «Երբեք, ոչ մի դեպքում պետք է հույս չունենանք, որ միանգամից դնելու ենք մի կարգավորում, որը կատարյալ բոլոր հարցերը լուծելու է: Ոչ, պետք է գործընթացը սկսել և հընթացս լավարկելու ճանապարհով առաջ գնալ»

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...