spot_imgspot_img

Կրիպտո ոլորտում ներդրումները 2017 թվականից հասել են $90 միլիարդի

Կրիպտոարժույթի և բլոկչեյնի հետ կապված ընկերություններում ներդրումների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը հասել է նոր ռեկորդի՝ 2017 թվականից ի վեր դոլարի ընդհանուր գումարը հասել է $90 միլիարդի:

Ըստ The Block Research-ի տվյալների՝ միայն 2024 թվականի փետրվարին արդեն իրականացվել է ավելի քան 50 գործարք, իսկ տարեսկզբից՝ ընդհանուր առմամբ 230 (մոտ $1,3 միլիարդ):

Ներդրումների ճնշող մեծամասնությունը կատարվել է DeFi, NFT, խաղերի և web3 նախագծերում։ Գործարքների ամենաակտիվ մասնակիցներն են եղել Animoca Brands-ը, Polychain Capital-ը, Framework Ventures-ը և Shima Capital-ը:

Այս ամսվա ամենահայտնի ներդրումներից մեկում Tether-ը համագործակցեց Solana-ի համահիմնադիր Անատոլի Յակովենկոյի հետ՝ A սերիայի $25 միլիոնի ներդրումով Oobit կրիպտո բջջային վճարումների ընկերությունում:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...