spot_imgspot_imgspot_imgspot_img

«CYBERGEN 2025» համաժողովը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում

Հունիսի 16-18-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia-ի համատեղ նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ տեղի է ունեցել CyberGen համաժողովը, որի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ռազմավարական խնդիրները և հնչել են ռիսկերի կառավարմանը վերաբերող ելույթներ կիբեռանվտանգության ապահովման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Միջոցառման հատուկ հյուրերից էին Հայաստանում Միացյալ թագավորության փոխդեսպանը և ներկայացուցիչներ այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ Microsoft–ը, Google Cloud–ը, SimSpace-ը, Կասպերսկին։

Մեկ հարկի տակ հավաքելով ոլորտի մասնագետներին և փորձագետներին` «CYBERGEN 2025» համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ միջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռքբերման համար:

Այս տարի համաժողովին մասնակցել են Հայաստանից և աշխարհի 18 երկրներից 126 կազմակերպության 300-ից ավել ներկայացուցիչ:

Կիբեռանվտանգության շաբաթը հունիսի 20-ից 22-ն ամփոփվելու է «Բագբաունտի» միջոցառումով, որի շրջանակներում այս տարի  ՀՀ կիբեռանվտանգության մասնագետների հարձակմանը կդիմակայեն երեք բանկ, մեկ վճարահաշվարկային կազմակերպություն և մեկ՝ ՀՀ տարբեր պետական մարմիններին տեխնոլոգիական  լուծումներ առաջարկող ընկերություն:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...