spot_imgspot_imgspot_img

Հրապարակվել է Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը​ մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը:

Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները:

Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա: Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկացած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով:

Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ կենտրոնական բանկ

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...