spot_imgspot_imgspot_img

Databricks-ը ներգրավել է $5 միլիարդ

Databricks-ը փակել է 5 միլիարդ դոլար ֆինանսավորման շրջափուլ՝ գնահատվելով 190 միլիարդ դոլար։ Ընկերությունը նոր կապիտալը նախատեսում է օգտագործել իր կորպորատիվ ԱԲ հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Databricks-ը հայտնել է, որ երկրորդ եռամսյակում իր տարեկանացված եկամուտը գերազանցել է 7 միլիարդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 80%-ով։ Գլխավոր գործադիր տնօրեն Ալի Գոդսին նշել է, որ ԱԲ գործակալների նկատմամբ պահանջարկը «խելահեղ» բարձր է՝ ընդգծելով Lakebase, Genie և AI Gateway պրոդուկտների աճը։

Databricks-ը հայտնել է, որ ԱԲ գործակալների համար նախատեսված իր Lakebase տվյալների բազայի տարեկանացված եկամուտն արդեն գերազանցել է 100 միլիոն դոլարը, իսկ Lakehouse տվյալների պահեստավորման բիզնեսինը՝ 1.5 միլիարդ դոլարը։

Ընկերությունը նաև շահում է ԱԲ-ի աճող գների շւորջ մտահոգություններից, քանի որ հաճախորդներն ավելի շատ են օգտագործում AI Gateway-ի նման գործիքներ՝ թոքենների օգտագործումն ու ծախսերը կառավարելու համար։ Գոդսին նաև նշել է, որ հաճախորդներն աստիճանաբար ավելի բաց են դառնում չինական ԱԲ մոդելների նկատմամբ՝ ավելի մատչելի տարբերակների որոնման ֆոնին։

Չնայած Databricks-ը նախատեսում է ապագայում հանրային շուկա դուրս գալ, Գոդսին ասել է, որ առայժմ ընկերությունը հետաձգում է IPO-ի իրականացումը՝ ԱԲ ներդրումների վրա կենտրոնանալու և անկայուն շուկաների պատճառով առաջացող շեղումներից խուսափելու համար։ Վերջին ֆինանսավորման շրջափուլը գլխավորել են Coatue-ն, Blackstone-ը, MGX-ը, T. Rowe Price-ը և Sixth Street Growth-ը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...