spot_imgspot_img

Թբիլիսիում կանցկացվի DeGameFi միջազգային Web3 կոնֆերանս

2024 թվականի հունիսի 15-16-ը Թբիլիսիում կանցկացվի DeGameFi միջազգային Web3 կոնֆերանսը։

Միջոցառումը «կլինի բլոկչեյնի, կրիպտոարժույթների և կիբերանվտանգության շուրջ քննարկումների էպիկենտրոնը», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Այն կներկայացնի ապակենտրոնացված տեխնոլոգիաների ոլորտում վերջին ձեռքբերումները։

«DeGameFi-ն կովկասյան տարածաշրջանում բլոկչեյնի ոլորտում գլխավոր իրադարձությունն է։ Սա այն վայրն է, որտեղ կարելի է այցելել, եթե հետաքրքրված եք կրիպտոարժույթներով և բլոկչեյնով»,- ասել են կազմակերպիչները։

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 1000 մասնակից, ավելի քան 60 բանախոս և ավելի քան 30 գործընկեր:

Համաժողովին կներկայացվեն ոլորտի առաջատար ընկերությունների խոսնակներ, մրցանակներով ստարտափների մրցույթ, ինչպես նաև տարբեր լրացուցիչ միջոցառումներ: Մասնավորապես, DeGameFi-ին կմասնակցեն ոլորտի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Tether-ը, Polygon-ը, Mastercard-ը, Google-ը, BGA-ն և շատ ուրիշներ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ միջոցառմանն կարող են մասնակցել Web3 ստարտափների ներկայացուցիչները ովքեր փնտրում են ներդրումներ և ցանցային հնարավորություններ, վենչուրային կապիտալիստներ և խոստումնալից նախագծեր: Միջոցառումը նաև նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ոլորտի վերջին միտումներին և ձեռքբերումներին:

Նշենք, որ DeGameFi-ը տեղի կունենա հինգաստղանի Pullman Tbilisi Axis Towers հյուրանոցում։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...