Deutsche բանկը կօգտագործի շվեյցարական Taurus ստարտափի տեխնոլոգիան՝ կրիպտոարժույթները և թոքենիզացված ակտիվները կառավարելու համար: 2023 թվականի հունիսին Գերմանիայի խոշորագույն վարկատուն դիմեց Ֆինանսական վերահսկողության դաշնային մարմնին թվային ակտիվների պահպանման լիցենզիա ստանալու համար:
Գերմանական այս բանկն այն սակավաթիվ ընկերություններից էր, որը 2023 թվականի փետրվարին ներդրեց $65 միլիոն Taurus նախագծում: ֆինանսավորման B փուլին մասնակցել են նաև Credit Suisse-ը, Arab Bank Switzerland-ը և Pictet Group-ը: Taurus-ն առաջարկում է ձեռնարկությունների մակարդակի ենթակառուցվածք՝ կրիպտոարժույթների և այլ թվային ակտիվների թողարկման, կառավարման և առևտրի համար:
Իր հերթին Deutsche բանկի ներկայացուցիչ Փոլ Մալին նշել է, որ ապագայում կրիպտոարժույթների ոլորտը առաջնահերթություն է դառնալու ներդրողների և ֆինանսական հաստատությունների համար։
Statista-ի տվյալներով, Deutsche բանկը կառավարում է 1,3 տրիլիոն եվրոյի ակտիվներ։