spot_imgspot_img

Deutsche Telekom-ը նախատեսում է զբաղվել բիթքոին մայնինգով

Deutsche Telekom-ը, որը Եվրոպայի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություններից մեկն է, մոտ ապագայում նախատեսում է սկսել բիթքոինների մայնինգ։ Այս մասին հայտարարել է T-Systems MMS դուստր ձեռնարկության ղեկավար Դիրկ Ռեդերը։

Կազմակերպության ծրագրերի մասին նա խոսել է BTC Prague 2024 համաժողովում, որը տեղի է ունեցել հունիսի 13-ից 15-ը։

Ըստ Ռեդերի՝ ընկերությունը Bitcoin և Lightning Network ցանցերի վավերացնող է 2023 թվականից։

Ռեդերը նաև խոսել է նաև այն մասին, թե ինչպես է փոխվել ընկերության դիրքորոշումը Web3-ի և մասնավորապես առաջին կրիպտոարժույթի նկատմամբ: Երբ 2022 թվականի հուլիսին նա միացավ ընկերությանը, հարցազրույցի ժամանակ արգելել էին օգտագործել բիթքոին տերմինը:

Մեկ տարի անց Deutsche Telekom-ը արմատապես փոխեց ընթացքը՝ դառնալով ավելի բաց Web3-ի համար:

Ավելի ուշ՝ 2024 թվականի փետրվարին, Deutsche Telecom-ը համագործակցության մեջ մտավ Fetch.ai հիմնադրամի հետ։ Ընկերության դուստր ձեռնարկությունը դարձել է նաև Fetch.ai ցանցի վավերացնողը:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...