BBVA-ը պաշտոնապես գործարկել է իր ամբողջությամբ թվային բանկը Գերմանիայում՝ նպատակ ունենալով մինչև 2026թ.-ի ավարտը հասնել մեկ միլիոն հաճախորդի։
Սա BBVA-ի երկրորդ թվային բանկն է Եվրոպայում՝ Իտալիայից հետո, իսկ Գերմանիան ընտրվել է իր ուժեղ տնտեսության և տեխնոլոգիապես կրթված բնակչության համար։ Բանկն առաջարկում է անվճար հաշիվ՝ 3% տարեկան տոկոսադրույքով և դեբետային քարտ՝ 3% քեշբեքով։ Երկուսն էլ հասանելի են առաջին 12 ամիսների ընթացքում։ Վճարումը կատարվում է ամեն ամիս՝ առանց հավելյալ պահանջների։
Հաճախորդները կարող են օգտվել մի շարք ծառայություններից, ներառյալ գումարի անվճար կանխիկացման հնարավորություն Գերմանիայի և ԵՄ այլ երկրների բանկոմատներից (150 եվրոյից բարձր գումարների դեպքում), ակնթարթային SEPA փոխանցումներ և թվային հաշվից մեկ այլ հաշվի անցման պարզ գործիք։ Հաշիվն ապահովում է նաև գումարի ավտոմատ դուրսգրումների, գերածախսի (օվերդրաֆտ) և մեկ հպումով տրամադրվող վարկերի հնարավորություններ։ Pay&Plan գործիքը թույլ է տալիս մասնատել գնումների վճարումները մինչև 12 ամսվա միջև։
BBVA-ի նոր բջջային հավելվածը տրամադրում է արագ մուտք քարտի ու ծախսերի կառավարման գործիքներ, ինչպես նաև կատարում է իրական ժամանակում ծանուցումներ։
Գերմանիայում թողարկված նոր քարտերը չունեն տպագիր տվյալներ և առաջարկում են դինամիկ CVV, որն ամեն թվային գնումի համար ստեղծում է նոր կոդ՝ բարձրացնելով թվային վճարումների անվտանգությունը։




