spot_imgspot_img

Ապագան քո գրպանում. Ինչպես են թվային դրամապանակները փոխում աշխարհը

Թվային աշխարհում վաղուց արդեն հնացել է մեծ և լիքը դրամապանակներ օգտագործելու սովորությունը, և նույնիսկ բանկային քարտերը ոչ միշտ են հարմարավետ։ Առօրյա կյանքում մեր շուրջ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար մեզ օգնության են հասնում թվային նոր լուծումները, որոնց առաջատար շարքերում են թվային դրամապանակները։

Թվային դրամապանակների աճող պահանջարկը ամբողջովին հեղափոխում է գումարը պահելու և կուտակելու, վճարումներ կատարելու կամ ֆինանսները տնօրինելու մեր սովորույթները։

Այս հարմարավետ հավելվածները պարզապես հեշտ տարբերակներ չեն։ Թվային դրամապանակները իսկապես կարևոր փոփոխություններ են բերում արժույթի և ֆինանսական գործարքների մասին ունեցած մեր պատկերացումներում։

Այստեղ միասին կբացահայտենք թվային դրամապանակների առաջարկած հնարավորությունները և աշխարհը վերափոխելու միտումները։

Հարմարավետությունը անմիջապես ձեր ձեռքում

Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ ֆիզիկական դրամապանակներն էինք ստիպված քրքրել՝ գտնելու անհրաժեշտ քարտը կամ մանրադրամները։ Թվային դրամապանակների հետ ձեր բոլոր վճարային միջոցները անվտանգ տեղավորվում են մեկ վայրում, որտեղ հեշտությամբ հնարավոր է մուտք գործել սմարթֆոնի միջոցով։

Անկախ գտնվելու վայրից և հանգամանքներից՝ կկատարեք դուք մթերային գնումներ, սնունդ կպատվիրեք, կվճարեք կոմունալները, թե կկիսեք ռեստորանի հաշիվը ընկերների հետ, մի քանի քլիքը ձեր հեռախոսի էկրանին բավական է հաջողությամբ գործարքը իրականացնելու համար։

Այս հեշտ փորձառությունը օգնում է խնայել մեր ժամանակը և թեթևացնում է մեր պայուսակի կամ գրպանի «բեռը»՝ ազատելով մեզ դրամապանակներ կամ քարտեր պահելու անհրաժեշտությունից։

Հայաստանում ամենատարածված թվային դրամապանակներից է Telcell Wallet-ը, որի հավելվածը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ցանկացած պահի կատարել արագ և ապահով անհպում վճարումներ։ Telcell Wallet-ի միջոցով հաշված վայրկյանների ընթացքում կարող եք գնել ձեր սիրելի ֆիլմի տոմսը, վճարել ուղևորության համար, ստանալ վարկեր և շատ ավելին:

Ձեր գործարքները ապահով են և կոդավորված

Որքան էլ ներկայումս խոսվում է թվային վճարումներ իրականացնելու մասին, ցանկացած միջոց ընտրելիս մեր հիմնական նպատակը անվտանգության երաշխիք ունենալն է։  Սակայն այս խնդիրը նույնպես լուծված է. Թվային դրամապանակներում կիրառվում է առաջադեմ գաղտնագրման տեխնոլոգիա, որը ապահովագրում է ձեր ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը վտանգներից։ Ձեր քարտային տվյալները թոքենիզացվում են, այսինքն՝ նշանավորվում՝ փոխարինվելով եզակի կոդով, ինչն էլ հաքերների համար անհնարին է դարձնում վիրտուալ տիրույթում ձեր տվյալներին տիրանալը և դրանք օգտագործելը։

Շատ թվային դրամապանակներ օգտագործում են անվտանգային հավելյալ միջոցներ, ինչպիսիք են մատնահետքը կամ Face ID դեմքի նույնականացման տեխնոլոգիան, որոնք մեկ քայլով ավելի են ամրապնդում անվտանգությունը։

Թվային դրամապանակները ձևավորում են «առանց քեշի» հասարակություն

Թվային դրամապանակները ճանապարհ են հարթում անկանխիկ հասարակության համար, որտեղ ֆիզիկական արժույթը գնալով դառնում է ոչ գործածական։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ բիզնեսներ և կազմակերպություններ են անցում կատարում թվային վճարային միջոցներին, քանի որ սպառողները անկանխիկ վճարումները նախընտրում են կանխիկ վճարումներից։

Այս ամենը ոչ միայն օգնում է պարզեցնել գործընթացները, այլև օգնում է խուսափել հնարավոր գողություններից կամ գումարը և քարտը կորցնելու ռիսկից։

Ավելին, անկանխիկ տնտեսության ձևավորումը նպաստում է ֆինանսական թափանցիկ և պատասխանատու միջավայրի ստեղծմանը։

Ֆինանսական դաշտը երբեք ավելի հասանելի չի եղել

Ներկայիս անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում շատ երկրներ և իրենց քաղաքացիները ունեն ֆինանսական հասանելիության սահմանափակում։ Թվային դրամապանակները բավականին կարևոր քայլ են այս խնդիրների լուծմանն ընդառաջ, քանզի միլիոնավոր մարդկանց համար, որոնց բանկային համակարգը և առաջարկվող ծառայությունները հասանելի չեն, այս տեխնոլոգիան նոր հնարավորություններ և հասանելիություն է ստեղծում։

Սովորաբար այն երկրներում, որտեղ բանկային ոլորտը կաղում է, սմարթֆոններում առկա վճարային միջոցները պարզապես փրկություն են։ Թվային դրամապանակները զարգացնելով՝ ֆինանսական դաշտը հասանելի է դառնում ողջ աշխարհում՝ նպաստելով և համաշխարհային տնտեսության զարգացմանը։

Նորարարության խթանում առևտրային ոլորտում

Թվային դրամապանակների աճը նորարարության խթան է հանդիսանում էլեկտրոնային և մանրածախ առևտրի ոլորտում։ Թվային վճարումների, լոյալության ծրագրերի, թվային կուպոնների կամ բոնուսների ինտեգրումով բիզնեսներն առաջարկում են անհատականացված և անհպում առևտուր և հաճելի միջավայր իրենց հաճախորդներին։

Ավելին, ամբողջ աշխարհում թվային դրամապանակները հնարավորություն են տալիս անխափան գործարքներ իրականացնել՝ ստեղծելով նոր հնարավորություններ միջազգային առևտրային ոլորտի համար։ Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ թվային դրամապանակները կդառնան էլ ավելի տարածված և ձեռք կբերեն բազմակողմանի կիրառություն կյանքի տարբեր ոլորտներում։

Telcell Wallet` ներբեռնի՛ր, ուսումնասիրի՛ր, սիրահարվի՛ր:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...