spot_imgspot_img

Հինգ թեմա, որոնք կլինեն տարվա թվային փառատոնի՝ Doing Digital Forum 2024-ի առանցքում

Արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը դառնում է անխուսափելի գործընթաց, իսկ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործելը՝ թիվ մեկ հրամայական պետությունների ու տարբեր ոլորտի բիզնեսների համար:

Ապրիլի 3-ին Դվին հոլում կայանալիք Doing Digital Forum-ն (DDF) այս տարի կրում է «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը՝ նպատակ ունենալով բացահայտել բոլորայն լուծումները, որոնց հիմքում են թվային տեխնոլոգիաներն ու կառավարման նոր մեթոդները: Ձեզ ենք ներկայացնում 5 թեմա, որոնք կլինեն տարվա ամենաթվային փառատոնի` DDF24-ի օրակարգում:

Թեմա 1. Թվային պետությունն ու թվային քաղաքացին

Ինչպե՞ս է կազմակերպվում թվային փոխակերպումը պետական և հանրային սեկտորում։ Ինչպե՞ս են առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ լուծվում պետական կառավարման համակարգի արդիականացման խնդիրները։

Թեմա 2 Ֆինթեք ընկերություննե՞ր, թե՞ ավանդական բանկեր

Ինչպե՞ս են բանկերը ենթարկվում թվային փոխակերպման, կպահպանվեն արդյո՞ք մասնաճյուղերը թվային ապագայում:  Ի՞նչ նոր պրոդուկտներ և բիզնես մոդելներ կարող են ի հայտ գալ։ Ի՞նչ մարտահրավերներ և ռիսկեր են առաջ բերում ապագայի թվային ֆինանասական համակարգերը։

Թեմա 3 Ապագայի տնտեսությունն ու գեներատիվ արհեստական բանականությունը

Ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում գեներատիվ արհեստական բանականությունն ապագայի տնտեսության համար։ Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը վերափոխել տնտեսության հիմնական ճյուղերը: Ի՞նչ նոր մասնագիտություններ կարող են ի հայտ գալ և որոնք կարող են այլևս գոյություն չունենալ թվային տնտեսության պայմաններում։

Թեմա 4 Բլոքչեյն և թվային ակտիվներ

Ո՞րն է կրիպտոակտիվների ապագան համաշխարհային ֆինանսական համակարգում, և ի՞նչ կարգավորիչ միջոցառումներ են անհրաժեշտ՝ ապահովելու դրանց կայունությունը, անվտանգությունը և ինտեգրումն ավանդական ֆինանսական շուկաներում։

Թեմա 5 Թվային մշակույթ և փոփոխություններ

Կազմակերպության կորպորատիվ մշակույթում ի՞նչ փոփոխություններ պետք է նախաձեռնի կառավարման թիմը՝ թվային դարաշրջանին հարմարվելու համար։ Ի՞նչպես հաղթահարել կազմակերպության ներսում փոփոխությունների դիմադրությունը, ո՞ր մեթոդները կարող են առավել արդյունավետ լինել ընկերության արդյունավետության և ճկունության բարձրացման համար։

Այս և այլ թեմաներով հագեցած ելույթներ, քննարկումներ ու փորձի փոխանակում է սպասվում Doing Digital Forum 2024-ի ընթացքում։ Ֆորումի գլխավոր խոսնակը Բրեթ Քինգն է։ Նա հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերների՝ Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism հեղինակ է: Բրեթ Քինգը նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկնաշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:

Գաղափարակիր ելույթներով հանդես կգան կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանն ու առաջնորդության հմտությունների փորձագետ և խորհրդատու Դիրք Օլմայերը:

Հենրի Արսլանյանը Nine Blocks Capital Management-ի համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերն է: Նա խորհրդատվություն է տրամադրել աշխարհի բազմաթիվ առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին, աջակցել է մի շարք կառավարություններին, կարգավորող մարմիններին և կենտրոնական բանկերին՝ կրիպտոյի կարգավորման և ռազմավարության մշակման հարցերում: Հենրի Արսլանյանը ֆինանսների ոլորտի միջազգային դեմքերից է ու «The Future of Money» փոդքասթի հաղորդավարը:

Դիրք Օլմայերը Just Better, the first People Growth Organization ընկերության գործադիր տնօրենն է: Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում խորհրդատվական բազմամյա փորձը Դիրք Օլմայերին հնարավորություն տվեցին հիմնելու սեփական ընկերությունը, որն օգնում է բարձրակարգ առաջորդներին ու բիզնեսներին գտնել իրար: Նա առաջնորդության թեմայով հայտնի խոսնակ է աշխարհում։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ամերիաբանկն աջակցում է ֆորումին, այն DDF24-ի ֆինթեք գործընկերն է: Երկրորդ տարին անընդմեջ միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը ներդրումային գործընկերն է, իսկ Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ARCA-ն ֆորումի ազգային գործընկերն է։

Doing Digital Forum-ին հաջողվել է իր շուրջը համախմբել գործընկերների ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, որոնք ոչ միայն սատարում են միջոցառման կայացմանը, այլև բերում են իրենցփորձն ու գիտելիքը առաջատար խոսնակների միջոցով։

Այս տարի ևս, ի թիվս այլ խոսնակների, հնարավորություն կունենանք ծանոթանալու նշյալ ընկերությունների փորձագիտական մտքին: Ֆորումը ոչ միայն գիտելիքի փոխանակման, այլև միմյանց  ոգեշնչելու և թվային փոխակերպումների բարդ ուղին մասնագիտական խորհուրդներով անցնելու լավագույն հարթակ է։ DDF24-ի ուղերձն է՝ ձգտել նորարարության ու ստեղծարարության՝  հաղթահարելով ճանապարհին հանդիպող բոլոր մարտահրավերները: Մասնակիցները կունենան մտքեր փոխանակելու, համաշխարհային նոր միտումներին ծանոթանալու, թոփ խոսնակների հետշփվելու և նեթվորքինգի լայն հնարավորություն:

Մասնակցության, համագործակցության և այլ մանրամասների համար այցելեք՝ doingdigital.am

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...