spot_imgspot_img

Դուբայի մաքսային ծառայությունը հայտարարել է բլոկչեյն հարթակի գործարկման մասին

Դուբայի մաքսային ծառայությունը հայտարարել է ոլորտի բլոկչեյն հարթակի գործարկման մասին, որը թույլ կտա մաքսային մարմինների աշխատակիցներին ապահովել օպերատիվ վերահսկողություն եւ առեւտրային գործառնությունների թափանցիկություն ինչպես Դուբայում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Ակնկալվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Avanza Innovations ընկերության կողմից առաջարկված պլատֆորմը պետք է ապահովի տվյալների անվտանգ և չարտոնված մուտքից պաշտպանված փոխանակում: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել մաքսային ձեւակերպումների եւ առեւտրային գործարքների վերահսկման արագացման համար, ինչպես նաեւ թույլ կտա օպտիմալացնել ծախսերը’ կրճատելով օֆլայյն փաստաթղթերի ձեւակերպման համար անհրաժեշտ ժամանակը:

Մաքսային մարմնի ներկայացուցիչները նշել են, որ հարթակը կօգնի ամրապնդել Դուբայի դիրքերը՝ որպես համաշխարհային լոգիստիկ կոնտրոն, քանի որ բլոկչեյնի բնորոշ թափանցիկությունը թույլ կտա ամրապնդել առեւտրային կողմերի միջեւ վստահությունը առեւտրային գործընթացի ամբողջ ժամանակահատվածում:

Բլոկչեյնը թույլ կտա իրական ժամանակում հետեւել ապրանքների շարժին, ինչը կապահովի մատակարարման շղթայի ավելի մեծ թափանցիկություն և կօգնի խարդախության դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...