spot_imgspot_imgspot_img

Եվրոպական կենտրոնական բանկը թվային եվրոյի փորձարկման համար ընտրել է 36 վճարային ընկերություն

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) եվրագոտուց ընտրել է 36 վճարային ծառայություններ մատուցող (PSP) ընկերություններ, որոնք կմասնակցեն թվային եվրոյի փորձարկման ծրագրին։ 12 ամիս տևողությամբ փորձնական փուլը կմեկնարկի 2027թ.-ի երկրորդ կեսին։

Նախաձեռնությունը հաջորդում է 2026թ.-ի մարտին հայտարարված դիմումների ընդունման փուլին, որի ընթացքում ԵԿԲ-ն ստացել էր ավելի քան 50 հայտ։ Ընտրված մասնակիցների թվում կան ինչպես բանկեր, այնպես էլ ոչ բանկային վճարային ծառայություններ մատուցողներ՝ ներկայացնելով տարբեր բիզնես մոդելներ և եվրագոտու տարբեր երկրներ։

ԵԿԲ-ի գործադիր խորհրդի անդամ Պիերո Չիպոլոնեի խոսքով՝ մասնավոր հատվածի կողմից մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, որ շուկան պատրաստ է ակտիվորեն աջակցել թվային եվրոյի զարգացմանը և նպաստել Եվրոպայի վճարային էկոհամակարգի ամրապնդմանը։

Փորձնական ծրագրում կօգտագործվի թվային եվրոյի բետա տարբերակը, որը տեխնիկական և գործառնական առումով գրեթե համապատասխանում է առաջարկվող օրենսդրությամբ նախատեսված տարբերակին։ Փորձարկման ընթացքում այն չի ունենա օրինական վճարային միջոցի կարգավիճակ։

Ծրագիրն իրականացվելու է ԵԿԲ-ի և եվրագոտու 19 ազգային կենտրոնական բանկերի կողմից։ Փորձարկման ընթացքում մասնակիցները կստուգեն անձից անձ (P2P) և անձից բիզնես (P2B) վճարումները՝ թե՛ օնլայն, թե՛ օֆլայն միջավայրերում, այդ թվում՝  վաճառքի ֆիզիկական կետերում, էլեկտրոնային առևտրում և բջջային վճարումների համար՝ օգնելով ԵԿԲ-ին գնահատել համակարգի տեխնիկական հնարավորությունները, օպերացիոն գործընթացներն ու օգտատերերի փորձառությունը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...