Wildberries-ը նախատեսում է գործարկել էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի Razz և Ruzz սեփական ապրանքանիշերը: Տեխնիկան մտադիր են արտադրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում։
Ընկերությունը 2022թ. տարեվերջին փաստաթղթեր է ներկայացրել համապատասխան ապրանքային նշանների գրանցման համար։ Շուտով շուկայում կհայտնվեն մասնավոր պիտակով կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի մոտ 100 անուն, այդ թվում՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, բլենդերներ, խառնիչներ, հեռուստացույցներ և այլն։
Վաճառքի մեկնարկից մի քանի ամիս անց տեսականին կհամալրվի պլանշետներով, նոթբուքերով և սմարթֆոններով։ Ընկերությունում սեփական ապրանքանիշի ի հայտ գալը բացատրվում էր շուկայում առաջարկի բացակայությամբ և այս հատվածում պահանջարկի աճով։ Wildberries-ի տվյալներով՝ անցյալ տարի սարքավորումների և էլեկտրոնիկայի վաճառքներն աճել են 97%-ով։
2022 թվականի օգոստոսին Էլեկտրոնիկա և տեխնիկա վաճառելու պլանների մասին հայտարարել է նաև Yandex-ը։ Ընկերությունը երկու հայտ է ներկայացրել սեփական ապրանքանիշերի գրանցման համար՝ Vionic և Tuvio։ Ապրանքների ցանկում են սառնարանները, լվացքի մեքենաները և թեյնիկները, ռոբոտ-փոշեկուլները, սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները, ինչպես նաև երշիկեղենի պատրաստման մեքենաները և գազավորված ըմպելիքների արտադրության սարքերը:
2022 թվականի գարնանը Yandex. Market-ն արդեն սկսել է սմարթֆոնների համար աքսեսուարներ՝ արտադրել սեփական Commo ապրանքանիշով։ Այժմ օգտատերերը կարող են պատվիրել ցանցային լիցքավորիչներ և մալուխներ:





