Իլոն Մասկը ներկայացրել է իր հաջորդ ընկերությունը՝ xAI, որը կստեղծի արհեստական բանականության մոդել։
Առայժմ կայքը տրամադրում է տեղեկատվություն միայն ծրագրի թիմի, ինչպես նաև մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության մեթոդների մասին, որոնք xAI-ը օգտագործում է սեփական AI մոդելը ստեղծելու համար:
Հայտնի է, որ xAI-ն կղեկավարի Իլոն Մասկը՝ ստանձնելով միակ տնօրենի պաշտոնը, իսկ ֆինանսական տնօրեն Ջարեդ Բիրչալը կդառնա քարտուղար։ Միաժամանակ, այս տարվա մարտին Նևադայում գրանցված նոր ընկերությունը անկախ կլինի X Corp.-ից, սակայն «սերտորեն կհամագործակցի X-ի, Tesla-ի և այլ ընկերությունների հետ»։ Մասկը խոստացել է ավելի շատ մանրամասներ բացահայտել հուլիսի 14-ին Twitter-ում առցանց համաժողովի ժամանակ:





