Emirates NBD-ի Liv թվային բանկինգի մասնաճյուղն իր մոբայլ բանկինգի հավելվածում ավելացրել է կրիպտոարժույթի առքուվաճառքի հնարավորություն։
Նոր առաջարկը ներկայացվել է Aquanow ընկերության հետ համագործակցությամբ։ Aquanow-ն վիրտուալ ակտիվների կառավարման ծառայությունների համաշխարհային մատակարար է՝ լիցենզավորված Դուբայի վիրտուալ ակտիվները կարգավորող մարմնի կողմից։
Ծառայությունը հասանելի դառնալուն պես հաճախորդները կկարողանան գնել, վաճառել և կրիպտոարժույթների առքուվաճառք անել Liv X հավելվածի ներսում, զուգահեռ նաև կառավարելով իրենց ամենօրյա ֆինանսները։
ԱՄԷ-ն արագորեն զարգանում է՝ դառնալով կրիպտոյի առաջատար կենտրոն, հատկապես կրիպտոյի զարգացմանը նպաստող կարևոր օրինագծերի ընդունումից և աշխարհում կրիպտոարժույթների օգտագործման ամենաբարձր ցուցանիշները գրանցելուց հետո։ Հանրության մոտ 30%-ն ունի կրիպտոարժույթ և կանխատեսվում է, որ գալիք չորս տարվա ընթացքում կրիպտոյի շուկան կաճի տարեկան 8%-ով։





