spot_imgspot_imgspot_imgspot_img

Ethereum կրիպտոարժույթի մայնինգի Էներգիայի սպառումը կկրճատվի 99%-ով

Ethereum կրիպտոարժույթն անցնում է գործարքի հաստատման նոր փոփոխության: Դա 99%-ով կնվազեցնի կրիպտոարժույթի ստեղծման ժամանակ էներգիայի սպառումը՝ վստահեցնում են մշակողները։ Փոփոխությունը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 15-ից 20-ը, գրում է rb.ru-ն:

Ethereum-ի ալգորիթմի մոտալուտ փոփոխության մասին գրում է Quartz-ը։
Ընթացիկ Proof-of-Work արձանագրության փոխարեն Ethereum-ը կսկսի օգտագործել Proof-of-Stake-ը: Դա թույլ է տալիս գրանցել գործարքներ՝ սպառելով էներգիայի նվազագույն քանակ։

Ըստ Ethereum հիմնադրամի՝ իրենք կկարողանան 99%-ով նվազեցնել էներգիայի սպառումը ակնթարթային օգտագործման ժամանակ։

Բացի այդ, նոր փոփոխությունները բլոկչեյն համակարգը կդարձնի դիմացկուն հաքերային հարձակումների հանդեպ։ Proof-of-Work-ին օրինակ սպառնում է հաքերների այսպես կոչված «51% գրոհը», երբ հաքերը վերահսկում է գործարքները հաստատելու համար անհրաժեշտ հաշվողական հզորության կեսը:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...