spot_imgspot_imgspot_imgspot_img

eToro-ն պատրաստվում է առաջնային հրապարակային առաջարկի ԱՄՆ-ում

Իսրայելում հիմնված eToro առցանց առևտրային հարթակը պատրաստվում է իր երկար ժամանակով հետաձգված ԱՄՆ-ում իրականացվելիք IPO-ն (առաջնային հրապարակային առաջարկ) սկսել արդեն հաջորդ շաբաթ։

Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Ընկերությունը, որն ապահովում է բաժնետոմսերի, ETF-ների և կրիպտո ակտիվների առևտուր, 2025թ.-ի փետրվարին SEC-ին (Արժեթղթերի և բորսայի հանձնաժողով) ներկայացրել էր F-1 գրանցման հայտ (հայտ, որը պետք է լրացնեն բոլոր օտարերկրյա բիզնեսները՝ ԱՄՆ-ում հրապարակային առաջարկ իրականացնելու համար), սակայն չէր մանրամասնել գնահատման չափը, երաշխավորներին և ժամկետները։

eToro-ն հետաձգել էր IPO-ն ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարած մաքսային սակագների պատճառով առաջացած շուկայի անկայունության ֆոնին։ Այս սակագները հնարավոր գլոբալ առևտրային պատերազմի վախեր էին տարածել, ինչի հետևանքով մի շարք ընկերություններ, ներառյալ eToro-ն, Klarna-ն և StubHub-ը, դադարեցրել էին իրենց հանրային առաջարկների պլանները։

Չնայած շուկայի կայունացմանը և eToro-ի՝ շուկա մտնելու նոր ծրագրերին, աղբյուրները նշում են, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել IPO-ի մեկնարկի վերաբերյալ։ Եթե շուկայում կրկին փոփոխություններ լինեն, դրա իրագործումը կարող է կրկին հետաձգվել։

Այս շրջանում շատ այլ ընկերություններ, ինչպիսիք են՝ Circle-ը, Kraken-ը և Gemini-ը, նույնպես շարունակում են առաջ տանել իրենց հրապարակային առաջարկ անելու ծրագրերը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...