eToro բազմաթիվ ակտիվների ներդրումային ծառայություններ առաջարկող իսրայելական հարթակը հաստատել է, որ դիմել է Wall Street-ում առաջնային հրապարակային առաջարկ (IPO) իրականացնելու համար։
Ըստ տեղեկատվության` ընկերությունը նպատակ ունի առնվազն $5 միլիարդի գնահատում ստանալ։
Հիմնադրված 2007թ․-ին որպես սոցիալական ներդրումների ցանց՝ լայն մասսաներին կապիտալի շուկաները հասանելի դարձնելու համար, eToro-ն աշխարհի բոլոր կողմերից իր հարթակն օգտագործող 35 միլիոն օգտատերերին թույլ է տալիս գնել և վաճառել բազմաթիվ ակտիվներ՝ կոտորակային բաժնետոմսերից մինչև կրիպտո։
Սա ընկերության հրապարակային առաջարկ իրականացնելու առաջին փորձը չէ։ 2022թ․-ին eToro-ն հրաժարվել էր հատուկ նպատակային ձեռքբերման մի ընկերության (Spac) հետ նախատեսված $10.4 միլիարդ արժողությամբ գործարքից։ Այն իրականացնելու դեպքում ընկերության բաժնետոմսերը հասանելի կդառնային Nasdaq ֆոնդային բորսայում։
Այս իրադարձությանը հաջորդող տարում eToro-ն ներգրավեց $250 միլիոն ֆինանսավորում՝ ստանալով $3.5 միլիարդի գնահատում։





