spot_imgspot_img

Եվրոպայում առաջին բանկը գործարկել է Mastercard-ի բաց բանկինգ

Mastercard-ի նոր ծառայությունը թույլ կտա bunq նեոբանկի հաճախորդներին տեսնել իրենց բոլոր բանկային հաշիվների ծախսերը և բարձրացնել սեփական ֆինանսները կառավարելու արդյունավետությունը՝ նպաստելով Եվրոպայում բաց բանկային գործունեության զարգացմանը:

Եվրոպայի երկրորդ խոշորագույն bunq նեոբանկն ինտեգրել է Mastercard’s Open Banking -ը, որն օգտատերերին թույլ է տալիս ցանկացած բանկի հաշիվներ ավելացնել իր bunq հավելվածում, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Դրա շնորհիվ 12,5 միլիոն օգտատերեր հնարավորություն ունեն դիտելու իրենց ֆինանսական գործարքները անմիջապես հավելվածում, ինչը կօգնի նրանց ավելի արդյունավետ կառավարել իրենց միջոցները:

Այս տեղեկատվությունը կհամալրվի bunq-ի Finn AI ֆինանսական օգնականով, որը կզեկուցի այլ բանկերի գործարքների մասին: Օրինակ, AI-ի օգնականին կարող են խնդրել տրամադրել նախորդ տարվա ճանապարհորդական ծախսերի ամբողջական ցանկ, և այն կցուցադրի տվյալներ ճանապարհորդության հետ կապված գործարքների վերաբերյալ՝ ինչպես bunq-ից, այնպես էլ այլ բանկերից:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...