Եվրոպական կենտրոնական բանկը գործարկել է Pontes մեծածախ նստեցումների հարթակը, որը նախատեսված է կենտրոնական բանկի դրամով թոքենացված ակտիվներով գործարքների նստեցումներն իրականացնելու համար։
Հարթակի նպատակն է պարզեցնել գործարքները և բարելավել արդյունավետությունը՝ ինտեգրելով ակտիվների կյանքի ցիկլի տարբեր փուլերը՝ թողարկումից և թրեյդինգից մինչև նստեցումներ, պահառություն և սպասարկում։
Գործարկման սկզբնական փուլում Pontes-ը կառաջարկի հիմնական ծառայությունների փաթեթ, որը հետագայում կընդլայնվի՝ շուկայի պահանջներին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխան։
Նախագիծը հաջորդում է ԵԿԲ-ի՝ 2025թ.-ի փետրվարի հայտարարությանը, ըստ որի բանկը նախատեսում էր ստեղծել բաշխված գրանցամատյանների տեխնոլոգիայի (DLT) վրա հիմնված նստեցումների հարթակ։ Դրան նախորդել էին 2024թ.-ին իրականացված փորձարկումները, որոնց նպատակն էր գնահատել այս տեխնոլոգիայի կիրառելիությունը։
Deutsche Bank-ը, Եվրոպական ներդրումային բանկը և Clearstream-ը այն ֆինանսական հաստատությունների և DLT օպերատորների թվում են, որոնք արդեն միացել են Pontes-ին։ ԵԿԲ-ի տվյալներով՝ առաջիկա ամիսներին հարթակին կմիանան նաև այլ մասնակիցներ։




