spot_imgspot_imgspot_img

Evocabank-ը միացել է Սբերբանկի ակնթարթային փոխանցման համակարգին

Այսուհետ Сбербанк Онлайн բջջային հավելվածի օգտատերերը կոնտակտային տվյալներով՝ հեռախոսահամարով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան Evocabank-ի քարտերին:

Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում բացել «За рубеж – По номеру телефона на карту/счет» բաժինը և ընտրել Evocabank, ապա նշել գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Evocabank-ի բանկային քարտի հետ:

Փոխանցման վճարը 1% է, իսկ առավելագույն փոխանցման գումարը` 50,000 ռուբլի օրական: Փոխանցումն իրականացվում է ռուբլով, և գումարն ավտոմատ նստում է ստացողի քարտի արժույթով՝ վայրկյանների ընթացքում:

Սբերբանկի Վճարումների և փոխանցումների բաժանմունքի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը մեզ համար դրամական փոխանցումների էկոհամակարգի զարգացման կարևոր ուղղություններից է, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեր առաջին գործընկերը՝ Evocabank-ը, միացել է մեզ: Մինչ այս Հայաստան գումար փոխանցելու այսպիսի հեշտ և արագ միջոց չկար, ուստի վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն սպասարկման բարձր որակը և գումարի ստացման արագությունը»:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշում է. «Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ պարբերաբար գումար են փոխանցում Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին և հարազատներին: Մեր նոր թվային ծառայության շնորհիվ Evocabank-ի քարտապանները կկարողանան առանց տանից դուրս գալու՝ արագ և հարմարավետ կերպով, ստանալ գումար Ռուսաստանից:

Հուսով ենք, որ Ռուսաստանի խոշորագույն բանկի հետ մեր համագործակցությունը մեր գործընկերների համար կապահովի ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ»:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...