spot_imgspot_imgspot_img

Evocabank-ը` Global Finance մրցանակաբաշխության հաղթող

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին հանձնվեց Հայաստանում Լավագույն սպառողական թվային բանկ մրցանակը: Ի դեպ, Բանկն այս մրցանակը ատանում է 6-րդ տարին անընդմեջ:

«Evocabank-ի համար չափազանց պարտավորեցնող է Հայաստանում լավագույն թվային բանկ ճանաչվելը: Վերջերս Բանկում մեկնարկեց թվային տրանսֆորմացիայի նոր փուլ, որի արդյունքում բարելավվեցին թվային ծառայությունները և հաճախորդների հեռահար սպասարկման ենթակառուցվածքը», – նշեց Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին տարածաշրջանի և աշխարհի լավագույն թվային բանկերը:

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ.: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում է 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողները կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Global Finance-ի մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:

Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...