Մայիսի 1-ից հունիսի 30-ը ներդնելով ավանդ Evocabank-ում` ավանդատուները կստանան հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը և շահելու 3 iPhone XS-երից, 3 i Watch-երից և 3 AirPod-երից մեկը:
Ակցիային մասնակցում են մայիսի 1-ից հունիսի 30-ը նվազագույնը 1 մլն. դրամ կամ 2,000 ԱՄՆ դոլար գումարով Դասական կամ EvocaOnline ավանդ ներդրած բոլոր ավանդատուները՝ անկախ արժույթից և Բանկում այլ ավանդ ունենալու փաստից:
Ներդնելով Ավանդ Evocabank-ում` կարելի է ստանալ մինչև 10.75% եկամուտ ՀՀ դրամով ավանդների դեպքում և մինչև 5.75%՝ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում:
Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 10-ին:





