spot_imgspot_imgspot_img

Evocabank-ն ու ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն

Evocabank-ի և ՀայՓոստի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

Նոր համագործակցությամբ կողմերը նախատեսում են իրականացնել մի շարք նորարար թվային նախագծեր, որոնք ուղղված են ՀայՓոստի և Evocabank-ի հաճախորդներին հարմարավետ և հասանելի ֆինտեխ  ծառայություններ մատուցելուն, այդ թվում` այն համայնքներում, որտեղ Evocabank-ը մասնաճյուղեր չունի:

Համագործակցության շնորհիվ ցանկացած փոստային բաժանմունքում շուտով հնարավոր կլինի իրականացնել Evocabank-ի վարկերի մարում, հաշիվների և քարտերի համալրում,  իսկ ապագայում նաև` վարկային հայտերի ընդունում, համատեղ վարկերի տրամադրում ՀայՓոստ Կրեդիտ նախագծի շրջանակներում, ինչպես նաև՝ միջազգային դրամական փոխանցումներ: Բացի այդ, Evocabank-ի նորարար mobile POS տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները շուտով կկարողանան ՀայՓոստում իրականացնել վճարումներ անկանխիկ եղանակով՝ կոմունալ, կոմերցիոն և փոստային ծառայությունների դիմաց: Evoca mobile POS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:

Կողմերը նախատեսում են նաև պարզեցնել բանկային հաշիվների բացման գործընթացը HayPost Pay էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների համար:

Ինչպես նշում է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը,- «Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ:

Մեր օրերում մոբայլ բենքինգն ու ֆինտեխները յուրաքանչյուր ժամանակակից մարդու առօրյայի կարևոր մասն են կազմում: Այս նպատակով մենք ներկայացնում ենք նոր ֆինանսական գործիք՝ Evoca mobile POS՝ mPOS: Մեզ համար կարևոր է, որ Evoca mPOS պրուդուկտի շրջանակներում մեր առաջին գործընկերն այնպիսի խոշոր և ստրատեգիկ ընկերություն է, ինչպիսին ՀայՓոստն է: Այս գործընկերության շնորհիվ մեր ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան շուրջ 850 կետերում»:

«Շատ ուրախ ենք համագործակցել ՀՀ-ի լավագույն թվային բանկի հետ՝ շարունակելով զարգացնել մեր էկոհամակարգը: Ինչպես գիտենք՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն օրեցօր աճում է, և ՀայՓոստի ու Evocabank-ի համագործակցությամբ այդ ծառայությունները մեր մեծաթիվ փոստային բաժանմունքների միջոցով կդարձնենք հասանելի նույնիսկ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար»,- նշեց ՀայՓոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշենք, որ ՀայՓոստ ընկերությունը և Evocabank-ը նախատեսում են թողարկել համատեղ քարտեր:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...