spot_imgspot_imgspot_img

Evocabank-ը Career City Fest 2K24-ին

Ապրիլի 27 և 28-ին կարիերայի քաղաքում տեղի ունեցավ լավագույն գործատուների փառատոնը, որտեղ Evoca-ն ծանոթացրեց իր մշակույթին, թիմին և ազատ աշխատատեղերին։

Career City Fest` լավագույն գործատուների փառատոնը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։

Այս տարի կարիերայի քաղաքում Evocabank-ն իր տաղավարում հյուրընկալեց մի շարք երիտասարդների, որտեղ նրանք հնարավորություն ստացան՝

  • Ծանոթանալ EvocaTeam-ին
  • Ծանոթանալ ազատ աշխատատեղերին և թիմին միանալու հնարավորություններին
  • Նկարվել #𝗲𝘃𝗼𝗰𝗮𝗺𝗼𝗼𝗱 ֆոտոզոնայում՝ Voki-ի հետ։
  • Մասնակցել 14 հարցից բաղկացած Quiz-ին և շահել նվերներ

Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր ստացան գրքեր՝ ամենահետաքրքիր թեմաներով։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որտեղ Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավար Տաթև Վարդանյանը (Միջազգային որակավորված ՄՌԿ մասնագետ, SHRM ասոցիացիայի անդամ) կիսվեց մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իր 8 տարվա պրակտիկ փորձով, ներկայացրեց ՄՌԿ-ն ֆինանսաբանկային ոլորտում և խոսեց Բանկի մշակույթի ու EvocaTeam-ի մասին։

Կարևորելով շարունակական կրթության և զարգացման դերը` Evocabank-ն ընձեռում է մի շարք հնարավորություններ և՛ նորավարտ ուսանողներին, և՛ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար սովորելու, զարգանալու և դառնալու ոլորտի առաջատար մասնագետներ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...