spot_imgspot_imgspot_img

Evocabank-ը՝ Newmag Summerfest 2026-ի գլխավոր հովանավոր

Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ միանում է Newmag Summerfest-ին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավոր։

Հունիսի 27-ին Երազ այգում կայանալիք Newmag Summerfest 2026-ը այս տարի միավորում է գրականությունը, մշակույթն ու սպորտը՝ մեկ մեծ հարթակում։

Այցելուներին սպասում են գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, համերգային ծրագիր, սպորտային ակտիվություններ և բազմաթիվ անակնկալներ։

Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է ֆուտբոլային աստղ Հենրիկ Մխիթարյանի հետ բացառիկ հանդիպումը։

Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել լեգենդար ֆուտբոլիստին, մասնակցել հարցուպատասխանին և ձեռք բերել անձամբ նրա կողմից մակագրված գրքերը։

Արդեն 5-րդ տարին անընդմեջ Evoca-ն մասնակցում է Newmag Summerfest-ին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալով նոր կոնցեպտով, յուրահատուկ տաղավարով ու անակնկալներով։

Այս տարի ևս բացառություն չէ․ Evocabank-ի տաղավարը կրկին կդառնա փառատոնի ամենաակտիվ կետերից մեկը։ Իսկ հատուկ սպորտի սիրահարների համար Evocabank-ը պատրաստել է նաև բասկետբոլի զոնա։ Հայաստանի բասկետբոլի հավաքականի սաները տաղավարում կանցկացնեն խաղեր, կկիսվեն իրենց փորձով, կսովորեցնեն բասկետբոլի հիմունքները և կմասնակցեն այցելուների հետ ինտերակտիվ մրցույթների։

Այցելուները հնարավորություն կունենան նաև մասնակցելու հետաքրքիր խաղարկությունների, որի ընթացքում կարող են շահել անակնկալ նվերներ։

Միացիր ամառվա ամենասպասված փառատոնին և բացահայտիր Newmag Summerfest 2026-ի գրական, մարզական ու ժամանցային աշխարհը Evoca-ի հետ։

Հիշեցում․ մուտքն ազատ է։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...