spot_imgspot_img

EvocaINVEST. ինչպե՞ս կատարել գործարքներ

EvocaINVEST-ը հարթակ է, որը հասանելիություն է տալիս միջազգային խոշոր բորսաների, այստեղ Դուք հնարավորություն ունեք իրական ժամանակում գործարքներ կնքել աշխարհի տարբեր երկրների բորսաներում տասնյակից ավելի արժույթներով: EvocaINVEST-ը հասանելիություն է ապահովում վեբ տարբերակով և հավելվածի միջոցով (App Store և Google Play) ՝ հնարավորություն տալով տեսնել և կառավարել Ձեր պորտֆելը ցանկացած վայրում Ձեր համակարգչի կամ հեռախոսի միջոցով:

Հարթակի վեբ տարբերակին կարող եք ծանոթանալ Guest Mode-ի միջոցով:
Իրական հաշիվ բացելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել Բանկի հաճախորդ
  • Կնքել բրոքերային պայմանագիր

Հաշիվը բացելուց հետո Դուք կունենաք live տարբերակ, որտեղ կարող եք կառավարել Ձեր իրական պորտֆելը, և demo տարբերակ, որտեղ կարող եք կատարել փորձնական գործարքներ, թեստավորել ռազմավարություններ՝ նախապես հաշվին առկա ոչ իրական գումարով:

Այժմ ծանոթանանք EvocaINVEST-ի բջջային հավելվածի կառուցվածքին ու առավել շատ օգտագործվող գործիքներին:

Մուտք գործելով հավելված՝ կտեսնենք հինգ հիմնական բաժիններ՝

SummaryԱյս բաժնում կարող եք տեսնել Ձեր հաշվին առկա  դրամական միջոցները՝ ըստ արժույթների և արժեթղթերի մասին տեղեկատվություն՝ քանակ, ձեռքբերման միջին գին, տվյալ պահին շուկայում առկա գին (եթե շուկան փակ է նախօրդ օրվա փակման գինը) ու ըստ այդ գնի՝ տվյալ արժեթղթի գծով շահույթը կամ վնասը, ինչպես նաև ընդհանուր պորտֆելի արժեքը:

• Watchlists

Այստեղ կարող եք ավելացնել արժեթղթեր, որոնց հետագայում արագ հասանելիություն կարող եք ունենալ, տեսնել գնային վերջին փոփոխությունները: Կարող եք ստեղծել մի քանի ցանկեր, հետագայում փոփոխել դրանք կամ ջնջել:evocainvestԱյստեղ կարող եք ավելացնել արժեթղթեր, որոնց հետագայում արագ հասանելիություն կարող եք ունենալ, տեսնել գնային վերջին փոփոխությունները: Կարող եք ստեղծել մի քանի ցանկեր, հետագայում փոփոխել դրանք կամ ջնջել:

• Trade

evocainvestԱյստեղ մուտքագրվում են առքուվաճառքի պատվերները: Հարթակում կարող ենք մուտքագրել հետևյալ չորս տեսակի պատվերները՝

Market  Այստեղ նշում ենք միայն գնվող կամ վաճառվող արժեթղթի քանակը, գործարքը կատարվում է շուկայում առկա լավագույն գնով,

Limit – Այս պատվերում բացի քանակից նշվում է նաև գին, գնման պատվերի դեպքում առավելագույն, վաճառքի դեպքում՝ նվազագույն գինը, որով պատրաստ ենք գնել/վաճառել արժեթղթերը,

Stop – Այս պատվերում ևս նշվում է գին, որին շուկայական գները հավասարվելուն պես՝ պատվերը դառնում է շուկայական, ու գործարքը կնքվում է շուկայում առկա լավագույն գնով,

Stop Limit – Այս հայտում նշվում է երկու գին՝ stop և limit․ տարբերությունը stop պատվերից կայանում է նրանում, որ երբ շուկայական գները հավասարվում են պատվերում նշված stop գնին, հայտը դառնում է լիմիտային՝ հիմք ընդունելով stop limit պատվերում նշված լիմիտային գինը:

• Orders

evocainvest

evocainvest

Այս բաժնում կարող ենք տեսնել մեր բոլոր պատվերները՝ այդ թվում կատարվածները: Յուրաքանչյուր պատվերից քլիքով կարող ենք մուտք գործել երկրորդ նկարում պատկերված դաշտը, որտեղից էլ կկարողանանք փոփոխել տեղադրված ու դեռևս չկատարված պատվերը, չեղարկել այն կամ այդ արժեթղթի համար սահմանել գնային ազդանշան:

• Profile

Այստեղից կարող ենք տեսնել մեր հաշվով կատարված բոլոր գործարքները, կատարել հաշվի կարգավորումները, փոխել գաղտնաբառը և այլն:

Այսպիսով, ծանոթացանք EvocaINVEST-ի հիմնական բաժիններին, իսկ վերլուծության համար օգտագործվող գործիքակազմի ու հարթակի այլ հնարավորությունների մասին կխոսենք մեր մյուս բլոգերում:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...