spot_imgspot_imgspot_img

«Բիզնես վարչարարության մագիստրոս» (Executive MBA) կրթական ծրագիր

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» միջազգային կառավարման խորհրդատվական ընկերության հետ, 2019թ․-ի աշնանը իրականացնելու են «Բիզնես վարչարարության մագիստրոս» (Executive MBA) մեկամյա համատեղ կրթական ծրագիրը:

«Բիզնես Վարչարարության մագիստրոս» կրթական ծրագրի դասընթացները իրականացվելու են հայերեն լեզվով և նախատեսված են ղեկավար անձանց համար: Ծրագրի մասնակիցները կծանոթանան կառավարչական հեղափոխության ընթացքում գոյացած մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպես նաև այդ գիտելիքները կօգտագործեն` որոշումներ կայացման գործընթացը բարելավելու համար, որոնք կապված են հետևյալ ոլորտների հետ՝

  • Նորարարական տեխնոլոգիաներ և ՏՏ;
  • Ֆինանսներ, բանկային գործ և Fintech:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ իրականացվող համատեղ ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կենսամակարդակը՝ տրամադրելով կառավարման որակյալ ուսուցում: Մեր առաքելությունն է զարգացնել ձեռներեցության ոգին և մասնակիցների կառավարչական հմտությունները, ինչը իր հերթին կխթանի մեր ազգային տնտեսությունը:

Ծրագրի դասախոսական անձնակազմը միջազգային հայտնի համալսարանների Բիզնես Կառավարման Մագիսրոսական (MBA) աստիճան և միջազգային կառավարման փորձ ունեցող մասնագետներ են, այնպիսին համալսարաններից, ինչպիսին են ՝ Binghamton, Bristol, Concordia, Erasmus, Harvard, Imperial College of London, Maastricht, Oxford, Paris I Pantheon – La Sorbonne, Wharton և այլն։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել մեր Բիզնես Վարչարարության մագիսրտոս I Executive MBA էջին կամ դիմել՝

«Մենեջմենթ Միքս» միջազգային կառավարման խորհրդատվական ընկերություն,
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե շենք, 3-րդ հարկ
Ծրագրի համակարգող ՝ Ջուլիա Եգանյան
Էլ.հասցե` ada@managementmix.com
Հեռ․` 010 58 04 41, 098 98 11 11

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...