spot_imgspot_imgspot_img

FemTech. Կանանց համար նախատեսված ստարտափերի էկոհամակարգը

Տեխնոլոգիական արդյունաբերության մասին մտածելիս, հաճախ կարելի է կարծել, որ գերակշռում են տղամարդ ձեռնարկատերերը: Սակայն, ավելի ու ավելի շատ կանայք են նշանակալի դեր ունենում այս ոլորտում, և դրա արդյունքում էլ առաջացել է նոր արդյունաբերության վերելք, որը կոչվում է FemTech:

FemTech-ում ընդգրկված են առողջության թվային ծրագրակազմ, ապարատային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք նախատեսված են կանանց խնդիրները լուծելու համար: Ամենից հաճախ դրանք ներառում են վերարտադրողական առողջություն, գինեկոլոգիա, հղիություն, երեխայի խնամք, ինչպես նաև սեռական առողջություն:

FemTech-ը սկսեց աճել biotech-ի և medtech-ի առաջընթացի շնորհիվ:

Արտադրանքի կամ ծառայության առումով՝ բացի տեխնոլոգիական ընկերություններից, FemTech կատեգորիայում ներառվում են նաև ավանդական արտադրանքներ, ինչպիսիք են կանացի հիգիենայի ապրանքները: Բանն այն է, որ դրանց զարգացման խթան են հանդիսացել digital-marketing-ը և e-commerce-ը: Անմիջապես սպառողին ուղղված բիզնես մոդելը (D2C) ենթադրում է վաճառք վերջնական սպառողին ապրանքանիշի վեբ կայքի և սոց. կայքերի միջոցով:

Ինչո՞ւ է FemTech-ը այդքան հետաքրքրական ներդրողների համար:

2020 թ.-ի համար Femtech-ի շուկայի ծավալը գնահատվում է մինչև 16,5 միլիարդ դոլար և խոստանում է մինչև 2027 թվականը աճել + 16% CAGR (մինչև 2025 թվականը՝ 50 միլիարդ դոլար): Համաձայն Frost & Sulliva զեկույցի՝ կանայք վիճակագրորեն ավելի մեծ հակում ունեն օգտագործելու առողջապահական թվային լուծումներ և 30% -ով ավելի են ծախսում առողջության վրա, քան տղամարդիկ: Ըստ HGP-ի՝ 2014-2019 թթ.-ին աշխարհի 114 FemTech ընկերություններ ստացել են 2 միլիարդ դոլար ներդրում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...